Հեռուստատեսության ոլորտում ամերիկյան գլխավոր «Էմմի» մրցանակաբաշխության 67-րդ հանդիսավոր արարողությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսում, ցույց է տվել հեռուստադիտումների ռեկորդային ցածր վարկանիշ՝ մյուս ցուցադրությունների համեմատ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ամերիկյան սոցիոլոգիական մարքեթինգային Nieslen ընկերության նախնական տվյալներով՝ այս տարի արարողությունը դիտել են մոտ 11.9 մլն հեռուստադիտող: Դա 4 մլն-ով քիչ է անցյալ տարվա համեմատ և ներկա պահին ամենացածր ցուցանիշն է «Էմմի»-ի գոյության ողջ ընթացքում:










































