Ria Novosti-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահի մամո խոսնակ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի կարծիքով՝ Ռուսաստանի վարած քաղաքականությունն Ուկրաինայի և Սիրիայի հանդեպ համընկնում է: Ռուսաստանը մտահոգված է Ուկրաինայի և Սիրիայի վրա իր մարող ազդեցությամբ՝ հայտարարել է Էռնեստը:
«Մենք տեսնում ենք նաև, որ Ռուսաստանը ցանկություն ունի ռազմական ուժ կիրառել, որպեսզի ամրացնի իր ազդեցությունը: Դա հանգեցրել է Ուկրաինայում բազմաթիվ զոհերի, և դա ողբերգություն է»,- ավելացրել է Էռնեստը:
«Ռուսների համար հարցը սա է՝ որքան արդյունավետ իրենք կարող են համագործակցել միջազգային հանրության հետ, որպեսզի առաջ տանեն մեր ընդհանուր շահերը Սիրիայում՝ ի հակադրություն այն գործողությունների, որոնք մենք տեսանք Ուկրաինայում, որտեղ նրանք միակողմանիորեն խախտեցին անկախ երկրի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Էռնեստը:









































