ԱՄՆ-ն ավելի քան 400 մլն դոլար կհատկացնի Սիրիայի բնակիչների հումանիտար օգնության համար, հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարարելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին:
Նրա խոսքերով՝ գումարը կծախսվի շտապ բուժօգնության ցուցաբերման, ջրի և մթերքի գնման, ինչպես նաև բնակատեղիների հատկացման համար:
Բացի այդ, Էռնեստը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է մեծացնել ներգաղթյալների ընդունման թիվը: Մասնավորապես՝ ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԱՄՆ-ն 2017-ին կկարողանա 100 հազար փախստական ընդունել:











































