Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ մոտ օրերս թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին կփայլի իր արդյունավետությամբ, տեղեկացնում է Le Figaro-ն:
«Մոտ օրերս քննադատները կստանան իրենց պատասխանները: Թե դա ինչպես տեղի կունենա՝ չեմ կարող ասել, քանի որ հանճար չեմ: Խոսքը վերաբերում է Զլատանին:
Նա 34 տարեկան է, այդ իսկ պատճառով բոլորը խոսում են նրա տարիքի մասին: Հուսով եմ, որ քննադատները շուտով կտեսնեն Զլատանի փայլուն գոլերը»,- հայտարարել է Բլանը:











































