Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն կարող է մոտ ապագայում հրաժարական ներկայացնել, որպեսզի հնարավոր դարձնի երկրում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, որտեղ նախկինի պես չի հաջողվում կառավարություն ձևավորել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին:
«Ի թիվս այլոց՝ նախագահը դիտարկում է նաև այդ տարբերակը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Նապոլիտանոն կարող է հայտարարություն անել մինչև օրվա վերջ: