Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել։ Տոմաս Տուխելի թիմը մեկնարկային 5 տուրում նույնքան հաղթանակ է տարել՝ խփած և բաց թողած գոլերի +15 հարաբերակցությամբ (խփելով 18 գոլ և բաց թողնելով 3-ը)։
Այսպիսով՝ դորտմունդյան ակումբը գերազանցել է Մյունխենի «Բավարիա»-ի՝ 2012/13թթ մրցաշրջանում սահմանած ռեկորդը։ Այդ ժամանակ մյունխենցիները նույնքան հաղթանակ էին տոնել, բայց խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը կազմում էր +14:
Նշենք, որ Բունդեսլիգայի մեկնարկային 5 տուրում 18 գոլ վերջին անգամ խփել է «Քյոլն»-ը՝ 1977/78թթ մրցաշրջանում, սակայն թիմը 5 խաղից 1-ում պարտվել է։
Նշված մրցաշրջաններում թե՛ «Բավարիա»-ն, թե՛ «Քյոլն»-ը նվաճել են չեմպիոնի կոչումը։









































