ՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է այցելել ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Կուսակցության մամլո ծառայության տվյալներով՝ Ցիպրասը նաև կմասնակցի միգրացիոն քաղաքականության հարցերով ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։
«Երեքշաբթի կառավարությունը կերդմնակալի, և Ցիպրասը չորեքշաբթի կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, որտեղ կներկայացնի նաև Կիպրոսը՝ նախագահ Նիկոս Անաստասիադիսի խնդրանքով»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՍԻՐԻԶԱ-ն քվեաթերթիկների 97.45 տոկոսի հաշարկման արդյունքում հավաքել է 35.47 տոկոս ձայն։










































