Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:02-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 31 OS 539 պետհամարանիշի (վարորդ` Է. Պ., ծնվ. 1986 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LQ 568 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ջ., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ջ.-ին և ուղևոր Լ. Գ.-ին (ծնվ. 1999 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս ուղևորը` Ս. Մ.-ն (ծնվ. 1969 թ.) զոհվել է:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են մահացած կնոջ դին, իսկ դիակից քիչ այն կողմ՝ նրա կտրված գլուխը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:









































