Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը հայտարարել է, որ երկու մասնավոր հունական կղզի է գտել, որոնք հարմար կլինեն ներգաղթյալների կյանքի համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Մենք նամակագրություն ենք ունեցել նրանց սեփականատերերի հետ, ովքեր հետաքրքված են և պատրաստ շարունակել բանակցությունները»,- ասել է Սավիրիսը:
Իր իսկ խոսքով` միլիարդատերը կղզիներից մեկը մտադիր է Այլան անվանել` ի պատիվ սիրիացի 3-ամյա տղա Այլան Քուրդիի, որը ջրասույզ է եղել այս ամսվա սկզբին` փորձելով ընտանիքի հետ հասնել Եվրոպա:
«Այդ պատկերը ցնցեց ինձ: Ես չեմ կարող ուղղակի ձեռքերս ծալած նստել և ձևացնել, թե դա ինձ չի վերաբերում»,- ասել է Սավիրիսը:









































