Saturday, 27 06 2026
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

Անաստասավանում Դանիելը ծեծի է ենթարկել սիրուհուն, որովհետև Ռոմելան չի ցանկացել իր կողքին պառկել

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Դանիել Պողոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝  հանցանքի կատարման պահին 49-ամյա Դանիելը դեռ 2011 թվականին ծանոթացել է իրենից բավական երիտասարդ Ռոմելայի հետ: Նրանք գտնվել են սիրային հարաբերությունների մեջ:

2014 թվականի հուլիսի 10-ի առավոտյան  ժամը 10-ի սահմաններում Դանիելն ու Ռոմելան գտնվել են Դանիելի ընկեր Կարենի տանը՝ Անաստասավան թաղամասում:

Դանիելն ու Ռոմելան խոսել են իրենց փոխհարաբերությունները շարունակելու վերաբերյալ և սկսել են վիճել: Ռոմելան զայրացել ու տանից դուրս է եկել:

Մոտ մեկ ժամ անց նա զանգել է Դանիելին ու ասել է, թե ինքը  «Ռոսիայի» մոտի «Քուինբուրգեր» սրճարանում է, ցանկանում է տեսնել Դանիելին:

Դանիելն ու Կարենը գնացել են այնտեղ, ապա որոշել են միասին մեկնել Սևան:

Սևանից վերադարձել են, Ռոմելայի ինքնազգացողությունը վատացել է, նա ու Դանիելը որոշել են գիշերել Կարենի տանը:

Կեսգիշերին Ռոմելան պառկել է քնելու: Երեք-չորս ժամ անց նա արթնացել ու տեսել է, որ Դանիելը պառկել է իր կողքին՝ նույն մահճակալին:

Ռոմելան զայրացել է, հագնվել ու գիշերով տանից դուրս է եկել:

Դանիելն ու Կարենը դուրս են եկել նրա հետևից:

Դատական ակտի համաձայն՝ Բաշինջաղյան փողոցում Դանիելը հետապնդել, ապա ծեծել է Ռոմելային՝ ձեռքերով հարվածել է նրա պարանոցին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Ռոմելան ընկել է գետնին:

Այդ ժամանակ Ռոմելան տեսել է ոստիկանության աշխատակիցների, հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել: Ոստիկանների հետ նա գնացել է բաժին:

Դատարանը հաշվի է առել, որ բարձրագույն կրթություն ունեցող Դանիելը դատված չի եղել, նախկինում ծառայել է ոստիկանության համակարգում և պարգևներ է ստացել, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ ու մի քանի այլ հիվանդություններ ունի…

Դատարանում տուժող Ռոմելան հայտնել է, թե Դանիելի հետ ծանոթացել է «Յագուար» ակումբում: Համաձայնել է շփվել նրա հետ: Իրենք նույնիսկ համատեղ ապրել են տարբեր բնակարաններում:

Ինքն իր աշխատած գումարները տվել է Դանիելին, վերջինս էլ իրեն թույլ չի տվել այլ անձանց հետ շփվել՝ պատճառաբանելով, թե իրեն շատ է սիրում, սակայն ինքը հասկացել է, որ Դանիելը շահի համար է իր հետ շփվել, ու ցանկացել է հեռանալ նրանից:  Դանիելը դեմ է եղել, չի թողել:

Դեպքի օրը Կարենն առաջարկել է, որ իրենք խոսեն ու ընդհանուր հայտարարի գան իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ:

Կարենի տանն են զրուցել, հետո Դանիելն իրեն ճանապարհել է:

Ինքը գնացել է «Քուինբուրգեր» սրճարան, այնտեղից զանգել է Դանիելին, ասել է, թե նրա հետ դեռ խոսելու բան ունի:

Կարենն ու Դանիելը եկել են սրճարան, այնտեղից երեքով գնացել են Սևան: Ինքը չի ցանկացել առանց փողի տուն վերադառնալ, մոտի փողն էլ ծախսել էր սրճարանում…

Երեկոյան երեքով Սևանից վերադարձել են Երևան:

Դանիելն առաջարկել է, որ երկուսով գնան հյուրանոց, բայց ինքը չի համաձայնել, գնացել են Կարենի տուն:

Ինքն իրեն լավ չի զգացել, պառկել է քնելու: Մի քանի ժամ հետո արթնացել ու տեսել է, որ Դանիելը փորձում է տեղավորվել-պառկել իր կողքին: Նա ցանկացել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, ինչին ինքը համաձայն չի եղել: Հրել է նրան, ցանկացել է դուրս գալ, բայց Դանիելն ու Կարենը չեն թողել:

Լուսադեմին ինքը մի կերպ փախել է այդ տանից:

Դանիելն ու Կարենը եկել են իր հետևից:

Դանիելը վազելու ընթացքում վատացել ու վայր է ընկել, նա վատառողջ է: Իրենք զանգել են շտապօգնություն: Բայց մինչև շտապօգնության գալը Դանիելը լավ է զգացել, ոտքի է կանգնել: Կարենը հեռացել է, իսկ Դանիելը ոտքի է կանգնել ու շարունակել է իրեն հետապնդել:

Մի մեքենա է կանգնել, երկու թիկնեղ տղամարդիկ իրեն հարցրել են՝ օգնե՞ն, ինքը հրաժարվել է:

Այդ պահին Դանիելը հասել է իրեն ու ձեռքով խփել է իր ծոծրակին: Ինքն ընկել է գետնին: Թիկնեղ տղամարդիկ մեքենայի միջից նայել են իրենց ու հեռացել են:

Երբ ինքը ոտքի է կանգնել, Դանիելը շարունակել է իրեն հետապնդել: Ինքը ցանկացել է զանգել ոստիկանություն, բայց Դանիելը խփել է իրեն ու խլել է հեռախոսը:

Այդ քաշքշուկի ժամանակ իրենց տեսնող է եղել, զանգել է ոստիկանություն:

Դանիելն իրեն համոզել է տաքսի նստել ու տուն գնալ: Ինքը այդ ժամանակ տեսել է ոստիկանների, խնդրել է, որ նրանք օգնեն՝ Դանիելից հետ ստանա իր հեռախոսը:

Պարզվել է, որ այդ ոստիկանները իրենց բարձրացրած աղմուկի պատճառով ահազանգ են ստացել ու եկել են: Իրեն տարել են ոստիկանություն: Ինքն այնտեղ ասել է, թե Դանիելն իր ամուսինն է, ոչ ոք իրավունք չունի խառնվելու իրենց վիճաբանությանը, միևնույն ժամանակ ինքը Դանիելին ասել է, թե ցանկանում է նրանից հեռու մնալ:

Տուժող Ռոմելան հայտնել է, որ մարմնի վրա եղած բոլոր վնասվածքները ստացել է դեպքի օրը:

Երբ Դանիելը հարվածել է իր ծոծրակին, ինքը ցնցվել ու ընկել է ծնկների վրա:

Դանիելն իրեն խառը հարվածներ է հասցրել, իր գլխից է բռնել: Ինքը գոռացել է, որ նա իրեն չհարվածի:

Դանիելը իրեն ծեծելը պատճառաբանել է նրանով, որ ինքը փողոցում շփվել է տարբեր տղամարդկանց հետ, իսկ ինքը բացատրել է, որ այդ տղամարդիկ իրեն օգնություն են առաջարկել:

Ինքը դատաբժշկի մոտ գնացել է դեպքից երեք-չորս օր հետո: Իր վնասվածքները եղել են ոտքի ու ձեռքի վրա: Ինքը ուժեղ ցավ է զգացել ծոծրակին հասցված հարվածից:

Ռոմելան հայտնել է, թե նախկինում էլ Դանիելը խանդի հողի վրա իր հետ հաճախ է վիճել, նույնիսկ ծեծել է, բայց ինքն ամեն անգամ հաշտվել է նրա հետ, չի ցանկացել, որ նա պատժվի:

Ռոմելան հայտնել է նաև, թե դեպքից հետո ինքն ու Դանիելը շուրջ երկու ամիս ապրել են իրար հետ, քանի որ Դանիելն իրեն սպառնացել ու վախեցրել է:

Ռոմելայի մայրը ցուցմունք է տվել, թե Դանիելի վատ վերաբերմունքն իր աղջկա նկատմամբ շարունակական է եղել: Դանիելը Ռոմելային «բռնությունների մեջ է պահել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես»:

Դեպքի մասին իրեն պատմել է Ռոմելան, ով տուն է եկել ծեծված: Ինքը Կարենից իմացել է, որ այդ օրը Ռոմելան նույնիսկ ցանկացել է դանակով ինքնավնասում կատարել: Ինքն իր աղջկան չի ծեծել, եղունգներով չի ճանկռել, չի ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի: Ռոմելային խանդից ծեծել է Դանիելը:

Բաշինջաղյան փողոցի գիշերային հավաքարարուհին, ով վկայություն է տվել այս գործով, հայտնել է, թե ինքը գիշերվա ժամը 5-ին վերջացրել է աշխատանքը և «Կարգին» խանութի մոտից աղջկա ճիչ է լսել: Տեսել է, որ մի աղջիկ վազում է «Կվարտալի» կողմն ու օգնություն է կանչում:

Ինքը ցանկացել է այդ աղջկան իր մոտ կանչել, բայց վախեցել է:

Հետո տեսել է, որ մի տղամարդ՝ ամբաստանյալը, գնում է այդ աղջկա հետևից: Աղջիկը ցանկացել է տաքսի նստել, տղամարդը չի թողել: Աղջիկը գոռացել է՝ մազերիցս մի քաշի, մի խփի, ու վազելով գնացել է «Կվարտալի» կողմը:

Այդ ժամանակ ինքը զանգել է ոստիկանություն ու հայտնել է, որ մի աղջիկ Բաշինջաղյան փողոցով գոռալով վազում է, մի տղամարդ էլ վազում է նրա հետևից:

Ամբաստանյալ Դանիելը ցուցմունք է տվել, որ Ռոմելան ասել է, թե առանց գումարի չի կարող տուն գնալ, մայրը տուն չի թողնի: Նա դրա համար է նյարդայնացած եղել: Նա ասել է, թե դուրս կգա, մարմնավաճառությունը կանի, որ տուն գումար տանի: Ռոմելան ասել է նաև, թե տանը իրեն սպասում են երեխաները, դրա համար է գիշերով փողոց դուրս եկել…

Ուշ ժամ է եղել, ինքը գնացել նրա հետևից: Ինքը Ռոմելային չի հարվածել, միայն բռնել է ձեռքը, խնդրել է հանգստանալ: Ռոմելան հիստերիայի մեջ է ընկել, գոռգոռացել է:

Տեսնելով, որ նրան այևս չի կարողանում կառավարել, տաքսի է նստեցրել ու ճանապարհել է: Կես ժամ հետո իրեն զանգել են ոստիկանությունից ու հրավիրել են բաժին:

Դեպքից մի քանի օր անց ինքն ու Ռոմելան հաշտվել ու նորից համատեղ ապրել են: Ինքը երբեք նրան չի ծեծել: Ռոմելան ու նրա մայրը ցանկացել են, որ ինքն օրինական կարգով ամուսնանա Ռոմելայի հետ: Ասել են, թե դրանից հետո իրենց բողոքը հետ կվերցնեն: Օգոստոսի 25-ից հետո ինքն ու Ռոմելան վիճել ու վերջնականապես բաժանվել են:

Վկա Կարենը հայտնել է, թե իր կարծիքով՝ Ռոմելայի պահվածքի պատճառը խանդն է: Ռոմելայի պատճառով ինքն ու Դանիելը վիճել են: Ինքը փոխել է իր հեռախոսահամարը, չի ցանկացել շփվել նրանց հետ, քանի որ նրանք իրեն խայտառակել են: Դեպքի ժամանակ ինքը չի տեսել, որ Դանիելը Ռոմելային ծեծի: Ինքը չի նկատել նաև, որ իր տանը Դանիելը պառկի Ռոմելայի կողքին: Ինքը թույլ չէր տա, որ նրանք իր տանը միասին պառկեին…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Դանիել Պողոսյանի մեղքը տուժողին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և նրան դատապարտել է 100 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում