Ռիչարդ Գիրը խաղացել է անօթևանի դեր նոր՝ «Մտքի ընդմիջում» ֆիլմում: Այդ կերպարում դերասանին հաջողվել է աննկատ մնալ նույնիսկ Նյու Յորքի փողոցներում, հայտնում է 7days.ru-ն:
PEOPLE-ի հետ հարցազրույցի ժամանակ դերասանը պատմել է. «Երբ ես առաջին անգամ նկարահանվեցի այդ դերում, դա տևեց 40 րոպե, բայց անցորդներից ոչ ոք նույնիսկ ինձ ուշադրություն չդարձրեց, չնայած նկարահանումները տեղի էր ունենում Նյու Յորքի ամենամարդաշատ մասում: Եթե ես այստեղ մնայի որպես Ռիչարդ Գիր, ապա իմ միայնությունը չէր տևի 30 վայրկյանից ավել»:
https://youtu.be/8gbiCmg2xg0










































