Հունաստանում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Համազգային exit poll-ի արդյունքներով` հաղթում է ծայրահեղ ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիան:
Ընտրական տեղամասերը փակելուց հետո ստացված տվյալների համաձայն՝ ՍԻՐԻԶԱ-ն հավաքում է ձայների 30-34%-ը, որին հետևում է «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը` 28.5-32.5%: Երրորդ հորիզոնականում ուլտրաաջ «Ոսկե արշալույս» կուսակցությունն է:








































