Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր հատուկ այցի շրջանակներում ժամանել է Կուբա՝ անձամբ տեսնելու ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերություններում փոփոխությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Օդանավակայանում տեղի է ունենում քահանայապետին դիմավորելու պաշտոնական արարողություն, ամենայն հավանականությամբ՝ նա հենց էլ այնտեղ էլ կհնչեցնի կղզում իր առաջին ելույթը:
Դա Ֆրանցիսկոսի տասներորդ արտասահմանյան ուղևորության սկիզբն է:
Իր այցի շրջանակներում Ֆրանցիսկոս պապը մայրաքաղաքում և Կուբայի արևելքում կմատուցի պատարագ, ինչպես նաև կհանդիպի երկրի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ:
Հռոմի պապին ուղեկցել են Վատիկանի պետքարտուղար Պյետրո Պարոլինը և պետությունների հետ հարաբերությունների հարցով քարտուղար արքեպիսկոպոս Ռիչարդ Գալահերը:
Հռոմի պապը Կուբայում կմնա մինչև սեպտեմբերի 22-ը:










































