Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին դարպասապահ Յենս Լեմանի կարծիքով՝ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վատ մեկնարկից հետո հրաշք տեղի կունենա, եթե Լոնդոնի «Չելսի»-ն չեմպիոն դառնա:
«Այժմ Մոուրինյոն ցանկանում է ապացուցել, որ անգամ վատ մեկնարկից հետո կարող է իր թիմը չեմպիոն դարձնել: Բայց տեսնենք, կկարողանա նա անել դա: Անձամբ ես այնքան էլ վստահ չեմ, քանի որ լոնդոնցիներն արդեն 11 կամ 12 միավոր զիջում են «Մանչեսթեր Սիթի»-ին: Մոուրինյոն պետք է հրաշքներ գործի, որպեսզի չեմպիոն դառնա:
Հուսով եմ՝ ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն կդառնա «Արսենալ»-ը»,- Goal. Com-ը մեջբերում է Լեմանի խոսքերը:







































