ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Արմավիրի մարզում գտնվող մի շարք գինու և կոնյակի գործարաններ` խաղողի մթերումների գործընթացին անձամբ հետևելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մասնավորապես եղել է Պռոշյանի կոնյակի և Իջևանի գինու, կոնյակի գործարանների Արմավիրի մասնաճյուղերում, ինչպես նաև «Սամկոն» կոնյակի գործարանում:
Բոլոր ընկերություններում նախարարին հավաստիացրել են, որ խաղողի մթերումների գործընթացը ընթանում է սահուն կերպով, առանց խոչընդոտների, և գյուղացիական տնտեսություններն այս առումով մտագոհություններ չպետք է ունենան: