Tuesday, 30 04 2024
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը

Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և Կոտայքի մարզի տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ Ալափարս համայնքում ծանոթացել է ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «Կովկասֆուդ» ընկերության կողմից հիմնված պտղատու այգիներին, որոնք նախատեսված են ապահովելու բարձր բերքատվություն՝ մեծացնելով գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը՝ հետագայում հաջողված փորձը կիրառելի դարձնելով նաև այլ մարզերում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահին ներկայացրել են ընկերության կողմից կատարված ներդրումները, իրականացված աշխատանքները և տարածքի զարգացման հետագա ծրագրերը: Ըստ պատասխանատուների, կատարվել է շուրջ 700.0 մլն դրամի ներդրում: 2016-2018թթ. նախատեսվում է իրականացնել ևս 200.0 մլն դրամի ներդրում:

Վարձակալված ընդհանուր 35.4 հեկտար մակերեսով հողատարածքի վրա ընկերությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից և հողի որակից, հիմնել է 29.3 հեկտար մակերեսով ընկուզենու և խնձորենու այգիներ, որից խնձորենին զբաղեցնում է 9.2 հեկտար, իսկ ընկուզենին՝ 20.1 հեկտար: Այն մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան. կառուցվել են արդի ավտոմատացված ոռոգման կաթիլային և կարկտապաշտպան համակարգեր (այգին ցանցապատվել է):

Հողային աշխատանքներն սկսվել են 2014թ. հոկտեմբերին, իսկ ծառատունկը կազմակերպվել է 2015թ. մարտ-ապրիլին: Կատարված աշխատանքների արդյունքում, խնձորենին և ընկուզենին լիարժեք բերքատվության ցուցանիշներ կապահովեն համապատասխանաբար 4-րդ տարում (40 տոննա 1 հեկտարից) և 7-րդ տարում (7 տոննա 1 հեկտարից):

«Կովկասֆուդի» պատասխանատուների հավաստմամբ, ընթացիկ աշխատանքների և պահպանման համար այգում ներկայումս մշտական աշխատանք է իրականացնում 10 աշխատակից՝ 150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Սեզոնային աշխատանքների ժամանակ նախնական հաշվարկներով, այգում լրացուցիչ կաշխատեն 30-50 աշխատակից՝ 120,000-150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում