Իրավապահները տեղեկացրել են, որ իսլամիստները իրականացրել են սիրիացի զինվորականների զանգվածային մահապատիժ` երկրի հյուսիս-արևմուտքի ավիաբազայում գնդակահարելով 56 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարությանը:
Ինչպես նշվում է, մահապատիժն իրագործվել է երկու օր առաջ: Իդլիբ շրջանի ավիաբազան սեպտեմբերի 9-ին գրավել են «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալները:









































