Եղիսաբեթ թագուհին այս տարի դարձավ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկարատև կառավարած միապետը: Այդ կապակցությամբ բրիտանական Kellogg’s ընկերությունը թողարկել է շքեղ վարսակի փաթիլներ՝ ուտելի ոսկու, մարգարիտների և ադամանդների պարունակությամբ: Խառնուրդի կազմում ընդգրկել են նաև թագուհու սիրելի մակադամիա ընկույզը: Այս մասին հայտնում է kedem.ru-ն:
Այդ փաթիլները թողարկվել է սահմանափակ խմբաքանակով, որի մեծ մասը նվիրվել է թագուհուն:
Ցանկացողները այն կարող են պատվիրել միայն Մանչեսթերի Black Milk Cereal Café սրճարանում՝ բաժակը 6.30 ֆունտով:










































