Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը համեմատել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին Իսպանիայի բասկետբոլի հավաքականի առաջատար Պոու Գազոլի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Քրիշտիանուն «Ռեալ»-ի Պոու Գազոլն է: Հուսով եմ, որ նա կօգնի իր թիմակիցներին տիտղոսներ նվաճել»,- ընդգծել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի բասկետբոլի ընտրանին այժմ մասնակցում է Եվրոբասկետ-2015 մրցաշարին և դուրս է եկել եզրափակիչ:











































