Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում է ԵՏՄ շրջանակում գործարկել միասնական արդյունաբերական քաղաքականություն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մեր երկրներն ունեն լավ ներուժ՝ բարձրտեխնոլոգիական և մրցունակ արտադրանք ստեղծելու համար, սակայն եթե ի հավելումն դրա գործարկենք ԵՏՄ մյուս երկրների ներուժը, ապա էֆեկտն ավելի ծանրակշիռ կստացվի»,- ասել է Լուկաշենկոն տարածաշրջանների ռուս-բելառուսական ֆորումի ժամանակ։
Նա առաջարկը համարում է արդիական և հեռանկարային։










































