Sunday, 21 06 2026
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում

Շարունակվում է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը

Օրեր առաջ տեղի ունեցավ «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնության 2-րդ փուլը: Առաջնության այս փուլում մասնակիցները հնարավորություն ունեին իրենց խաղերը ներկայացնել Ժյուրիի անդամներին և ստանալ խորհդատվություն դրանց հետագա զարգացման վերաբերյալ:  Ժյուրիի անդամների կարծիքով՝ առաջնությանը գրանցված և մասնակցող մասնակիցները, ովքեր այսօր արդեն 20-ն են, արդեն իսկ ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և արդյունավետ թիմային աշխատանք: Առաջնության գրանցումը բաց է լինելու մինչև հոկտեմբեր, այնպես որ ոլորտով հետաքրքրվածները կարող են հայտը լրացնել www.opengame.am կայքում:

«Բաց խաղ»  առաջնությունն  արդեն 5-րդ տարին անընդմեջ  կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկեր է նաև Huawei ընկերությունը:

Խաղերի նախագծման առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել գործարար միջավայր, տեխնոլոգիական ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ և հանդես գալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր` մինչև 18 և 18 տարեկանից բարձր, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում:  Հաղթող մասնակիցները մրցանակներ կստանան Օրանժ Արմենիա և Huawei ընկերությունների կողմից:

Տեղեկացնում ենք, որ «Բաց խաղ»  առաջնությունը ներկայացված է լինելու նաև տարածաշրջանի ամենախոշոր DigiTec Expo ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երևան էքսպո» կենտրոնում: Տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում «Բաց խաղ» առաջնության տաղավարում 3 օր շարունակ  կանցկացվի հեքեթոն: Մրցույթի մասնակիցները, ինչպես նաև ցուցահանդեսի այլ այցելուներ կփորձեն իրենց ուժերը խաղերի նախագծման ոլորտում:

Նշենք, որ առաջնության երրորդ և եզրափակիչ փուլերը կկայանան հոկտեմբերին. կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների խաղերը:

dddfea081c26da80a911fa260dd1ca5c

3e94f33b2c91b14c747e6ff6abaaad7b

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում