Շվեդիան մոտեցել է մեկ տարում ճանապարհատրանսպորտային պատահարներում մահացության զրոյական ցուցանիշի։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
1997 թվականին երկրի իշխանություններն ընդունել են Vision Zero պլանը, որի իրագործումը պետք է հանգեցներ երկրի ճանապարհներին մահացության և տրավմատիզմի լիարժեք բացակայության։ 2000 թվականից Շվեդիայում ճանապարհներին մահացության թիվը կրկնակի կրճատվել է։
Ընդհանուր առմամբ 2014 թվականին շվեդական ավտոճանապարհներին ավտոաղետներում մահացությունը կրճատվել է 264-ի՝ հասնելով պատմական նվազագույն մակարդակի։ Դա ամենացածր ցուցանիշն է աշխարհում։
«Այդ հարցում մենք ձգտում ենք ոչ թե կանոնների խստացման, այլ ավելի շուտ ստեղծում ենք տեխնիկական պայմաններ դրանց պահպանման համար»,- հայտարարել է ճանապարհային երթևեկության անվտանգության պետական ծառայության մասնագետ Մաթս-Էկե Բելինը։











































