ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում կհրաժարվի աշխատավարձից, որը ներկա պահին կազմում է տարեկան 400 հազար դոլար: Այս մասին հաղորդում է Reuetrs գործակալությունը:
«Առաջինը, որ ես կանեմ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, այն է, որ կհրաժարվեմ աշխատավարձից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ իր համար դա խնդիր չի լինի:
Նշենք, որ ըստ Forbes պարբերականի՝ Թրամփի կարողությունը 4.1 մլրդ դոլար է:








































