Սենատոր Ջոն Մաքքեյնն այսօր ժամանել է Լիբիա` Բենղազի քաղաք, որտեղ կհանդիպի ապստամբների ղեկավարության հետ: Նա հայտարարել է, որ Լիբիայի ապստամբներն «իր հերոսներն են», որոնք պատերազմում են Մուամար Քադաֆիի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Հայտնի է, որ Մաքքեյնը Բենղազիում շրջում է զրահապատ մեքենայով` մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ:
Տեղեկացնենք, որ սենատորը Լիբիայի առաջնորդի դեմ պատերազմ սկսելու ամենամեծ ջատագովներից էր:











































