Պանկիսի կիրճից (Արևելյան Վրաստան) 5 մարդ, այդ թվում՝ 2 ուսանող, ուղևորվել են Սիրիա՝ կռվելու ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության շարքերում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Կախեթի» տեղեկատվական կենտրոնին։
Նշվում է, որ Սիրիա ուղևորվածների շարքում կան Թելավիի համալսարանի երկու 21-ամյա ուսանողներ։ Հաղորդվում է, որ երիտասարդները Թուրքիա աշխատելու են ուղևորվել հուլիսին և օգոստոսին, որտեղից հատել են սահմանն ու մեկնել Սիրիա։ Կենտրոնի տեղեկություններով՝ վերջին 3 ամիսներին Սիրիա է ուղևորվել ընդհանուր առմամբ 5 մարդ։











































