Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներից Քայլին նույնպես չի կարողացել դիմադրել արտաքինը փոխելու գայթակղությանը, հայտնում է spletnik.ru-ն: Նա մեծացրել է շրթունքները, երբ դեռ անչափահաս էր: Նրա մայրը խոստովանել է, որ շատ է տխրել աղջկա այդ քայլից:
Իսկ իր մասին Քայլիի մայրը ասել է, որ ինքն արտաքինը սկսել է փոխել միայն 10 տարի առաջ:
Քայլին ինքը խոստովանել է, որ մեծացրել է շրթունքները ոչ շատ վաղուց: Ի դեպ, նա հաճախ է իր արտաքինի վրա փորձեր կատարում: Իսկ վերջերս նա մազերը ներկել է կանաչ գույնի, որով հերթական անգամ զարմացրել է իր երկրպագուներին:












































