Քանյե Ուեսթը Նյու Յորքում նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացրել է հագուստի իր նոր գարուն-ամառ 2016 հավաքածուն, հայտնում է spletnik.ru-ն: Երաժշտին աջակցել են շատ հայտնիներ, որոնք գնացել են ցուցադրության: Նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, և դուստրը՝ Նորթը, առաջին շարքում դիտել են Քանյեի շոուն:
Երկրորդ երեխային սպասող Քիմը և Նորթը կրել են երաժշտի նոր հավաքածուի գունային գամմային համապատասխան հագուստներ:
Քիմ Քարդաշյանը և Նորթը


Քիմը և Նորթը ոչ միայն շոուն են դիտել, այլև եղել են կուլիսներում, ինչի մասին Քարդաշյանը պատմել է ինսթագրամյան իր էջում՝ հրապարակելով դստեր լուսանկարը ֆոտոխցիկով:
Ուեսթին աջակցելու են գնացել աստղային ընտանիքի այլ անդամներ ևս՝ Քենդալ Ջենները, Քլոե Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը:
Նորթ Ուեսթը

Քարդաշյան ընտանիքը՝ Քանյե Ուեսթի շոուին

Քանյե Ուեսթի նոր հավաքածուի ցուցադրությունը








































