Ինչպես հայտնի է, այսօր ռուսական 102-րդ ռազմաբազաոյւմ տեղի է ունենալու Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ ռուս զինվորական Վալերի Պերմյակովի դատահոգեբանական ու դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց. «Սա նախաքննության հերթական հանգրվանն է: Հասկանում եմ գործի հանրային հնչեղությունը և կարևորությունը, սակայն խնդրում եմ որոշ զսպված կեցվածք որդեգրել, որպեսզի հանկարծ վնաս չհասցվի նախաքննությանը: Նշեմ նաև, որ շատ բան հրապարակել չենք կարողանա փորձաքննությունից հետո՝ ելնելով նախաքննության շահերից»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդներից տիկին Ռիտա Պետրոսյանը նշեց, որ իրենք ներկա չեն լինի փորձաքննությանը:










































