Հույն ոստիկաններն ուժ են կիրառել Մյունխենի «Բավարիա»-ի երկրպագուների նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Օլիմպիակոս»-ի դեմ խաղից առաջ: Այդ մասին հայտնում է Sport1-ը:
Նշվում է, որ մարզադաշտի տրիբունայում իրավապահ մարմինները մահակներ են կիրառել գերմանական ակումբի երկրպագուների նկատմամբ:
Ոստիկանության և երկրպագուների բախումը տեղի է ունեցել հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ: Պատճառը դեռ հայտնի չէ: «Բավարիա»-ի մի խումբ երկրպագուների ստիպել են լքել խաղադաշտը:






































