Brent նավթի գինը լոնդոնյան ICE Futures հոկտեմբերյան ֆյուչերսներում Երևանի ժամնակով 18:45 դրությամբ թանկացել է $1,15-ով (2,41%)՝ հասնելով մինչև $48,9 մեկ բարելի դիմաց: WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում նույն ժամանակ աճել է $1,18-ով (2,65%)՝ հասնելով $45,77՝ մեկ բարելի դիմաց, հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ-ի էներգետկայի նախարարության տվյալներով՝ անցյալ շաբաթվա ընթացքում երկրի նավթի պաշարները կրճատվել են 2,1 միլիոն բարելով:
Բացի դրանից՝ շուկայի մասնակիցները սպասում են Դաշնային պահուստների համակարգի բազային տոկոսադրույքի չափի որոշմանը, որը հայտնի կդառնա հինգշաբթի Երևանի ժամանակով 22:00-ին:
«Ամեն ինչ կախված է Դաշնային պահուստների համակարգի որոշումից: Եթե այն բարձրացնի տոկոսադրույքը, ինչը ես համարում եմ հնարավոր, դա բացասական գործոն կհանդիսանա նավթի շուկայի համար, քանի որ այդպիսի որոշումը կամրացնի դոլարի կուրսը».- ասել է Confluence Investment Management-ի ավագ վերլուծաբան Բիլ Օ’Գրեյդին:










































