Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան պատրաստ է ընդլայնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները։ Այս մասին Բեռլինում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
Նրա խոսքով՝ Գերմանիան մտադիր է ամրապնդել կապերը Իրանի հետ։ Իրանցի դիվանագետն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Գերմանիայի հետ հարաբերությունների բազմակողմ ընդլայնման։ Նա Շտայնմայերին է փոխանցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրավերը՝ հոկտեմբերին այցելելու Թեհրան։










































