Կուբայի Պետխորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն կարող է առաջին անգամ ելույթ ունենալ ՄԱԿ-ում այս ամսվա վերջին համաշխարհային առաջնորդների հանդիպմանը։ Դա կլինի նաև նրա առաջին ուղևորությունն ԱՄՆ որպես երկրի առաջնորդ։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
«Բանախոսների թարմացված ցուցակը վկայում է, որ կուբացի առաջնորդը ելույթ կունենա սեպտեմբերի 28-ի ժողովին՝ նույն օրը, երբ պետք է ելույթ կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման»,- ասվում է հաղորդագրությունում։
Անցած տարի ԱՄՆ-ը և պաշտոնական Հավանան հայտարարել էին հարաբերությունների վերականգնմանն ուղղված կուրսի մասին։ Ապրիլին կայացել է Բարաք Օբամայի և Ռաուլ Կաստրոյի առաջին անձնական հանդիպումը Պանամայում գագաթնաժողովի ժամանակ։ Դա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն էր 50 տարում։











































