Իտալացի կատակերգու դերասան և քաղաքագետ Բեպե Գրիլոն, որը ղեկավարում է «Հինգ աստղ» ընդդիմադիր քաղաքական շարժումը, բանտարկվել է մեկ տարով գիտնականի հասցեին արված զրպարտության համար, հայտնում է korrespondent.net-ը:
Պրոֆեսոր Ֆրանչեսկո Բատալյան հայտարարել է, որ սկսել է սպառնալիքներ ստանալ այն բանից հետո, երբ Գրիլոն իրեն քննադատել է ատոմային էներգիայի օգտագործման աջակցման համար: Գրիլոն պարտավոր է նաև վճարել 50 հազար եվրո փոխհատուցում:
Քաղաքական գործիչն ինքը գործը համարում է քաղաքական և իրեն համեմատում է իտալացի հակաֆաշիստ Սանդրո Պերտինիի և ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ, ովքեր բանտ են նստել իրենց քաղաքական համոզմունքների պատճառով:






































