Friday, 17 07 2026
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

Ադրբեջանին կարելի է միայն ցավակցել և շնորհակալություն հայտնել

«ՀԱՊԿ-ը բնականաբար անուղղակի կամ ուղղակի կերպով ներգործություն ունեցել է Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների ապահովման գործում. մենք պետք է կարողանանք ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել ՀԱՊԿ-ի դերը մեր արտաքին քաղաքական կյանքում: Հանրապետության նախագահի կողմից արված առաջարկները ժամանակին համահունչ առաջարկներ են, որոնք կարող ենք այս փուլում կիրառական դարձնել Հայաստանի անվտանգության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում ասաց Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես է գնահատում Սերժ Սարգսյանի այն առաջարկը, որն արվել է Դուշամբեում՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Քանի գյուղ պետք է ռմբագոծվի, ինչպիսի զենք պետք է օգտագործի Ադրբեջանը, որ ՀԱՊԿ-ը անհանգստանա»: Պատասխանելով այս հարցին՝ Ա. Զաքարյանը նշեց, որ ամեն օր ամեն ժամ մենք խնդիր ունենք անվտանգության հարցը լուծելու. «Խնդիրը, սակայն, ՀԱՊԿ-ի լուծման շրջանակներում չէ. ՀԱՊԿ-ին հրավիրել, կնշանակի զարգացումները դիտարել որես ակտիվ պատերազմական գործողությունների արդյունք»:

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ադրբեջանն առավել ինտենսիվությամբ սկսեց ռմբակոծումների ենթարկել Հայաստանի սահմանները: Սակայն, ըստ Ա. Զաքարյանի, Ադրբեջանի գործողությունները պայմանավորված չեն այն հանգամանքով, որ նա մտածում է, թե ՀԱՊԿ-ը չի միջամտի, եթե ինքը ոտնձգություներ կատարի. Ադրբեջանը հայտնվել է մի քաղաքական իրավիճակում, որի համար կարելի է միայն ցավակցել: Բոլորը հասկանում են, որ իր մեղքով՝ հետևողական սխալ և ապակառուցողական գործողության արդյունքում է հայտնվել այդ վիճակում: «Ադրբեջանը ցանկանում է իր վրա ուշադրություն գրավել, շանտաժի ենթարկել ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրությանը, և խնդիրը տանել ռազմական լուծման ճանապարհ, բայց հստակ գիտակցում է, որ դա իրեն չի հաջողվի»:

Ադրբեջանը նորից զենքի խմբաքանակ է պատվիրել Ռուսաստանին, և Ռուսական զենքից արձակված կրակոցները պետք է հենց ՀԱՊԿ-ի կողմից դիմադրության արժանանան: «Առաջին լրատվական»-ի այս դիտարկման շուրջ Ա. Զաքարյանը նշեց, որ «որևէ միջազգային կազմակերպությունից ռազմական աջակցության ակնկալիք չունենք, ունենք քաղաքական աջակցության կարիք: Քաղաքական այս թնջուկի լուծման հիմնական ճանապարհը միջազգային նորմերն ու սկզբունքներն են: Ադրբեջանը հետևողականորեն խախտում է, և դա ՄԻնսկի խմբի կողմից քննադատվել է, իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ է»:

Եվրամիություն-Ադրբեջան հարաբերության վերաբերյալ հարցին անդրադառնալով Ա. Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանի քաղաքական կապիտալը սպառվում է: Եվրոպական խորհրդարանում ձայների ճնշող մեծամասնությամբ Եվրոպան շատ հիմնավորված և փաստերով կարողանում Ադրբեջանին ցույց տալ իր տեղը: «Այսօրվա աշխարհում բոլորը խոսում են խաղաղության անհրաժեշտությունից՝ բացի տեռորիստական կազմակերպություններից ու Ադրբեջանից»,- նշեց Ա. Զաքարյանը:

Հայ-ռուսական հարաբերությունների, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի մասնակցության և այլ մանրամասների մասին կարող եք իմանալ՝ դիտելով տեսանյութը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում