ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է ՀԱՊԿ շրջանակում ստեղծել կազմակերպություն՝ խաղաղապահներ նախապատրաստելու համար։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի խաղաղարար առաքելություններին։
«Եկել է ժամանակը՝ ստեղծելու ՀԱՊԿ խաղաղապահների նախապատրաստման համար բազային կազմակերպություն։ Այդ բազային կազմակերպության համար որպես հիմք առաջարկում ենք դիտարկել Հայաստանի ԶՈՒ խաղաղարար բրիգադի նախապատրաստման կենտրոնը։ Մենք պատրաստ ենք կիսվել փորձով, որը կուտակվել է տարբեր գործողություններում ավելի քան 10-ամյա մասնակցության ընթացքում»,- ասել է Սերժ Սարգսյանը Դուշանբեում ՀԱՊԿ խորհրդի նիստին։









































