Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլիստներին արգելել է կատակել մարզումների ժամանակ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ իր սաները պետք է կենտրոնանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կայանալիք իսրայելական «Մաքաբի»-ի և Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կայանալիք Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղի վրա։
Մոուրինյոյի նման որոշման պատճառը թիմի անվստահ խաղն ու անբավարար արդյունքներն են ընթացիկ մրցաշրջանում։ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետո «Չելսի»-ն 17-րդն է մրցաշարային աղյուսակում։











































