«Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Սպարտակ» – «Ռոստով» խաղում։
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող ՅուրաՄովսիսյանը ստացել է 5,5 գնահատականը։ Իսկ լավագույնը դարպասապահ Արտյոմ Ռեբրովն է՝ 7 գնահատականով։
«Մովսիսյանը հաճախ էր գնդակ ստանում թիմակիցներից, սակայն օգտվել պահերից չկարողացավ։ Նա մի քանի լավ պահեր ունեցավ, սակայն արդյունքի չհասավ»,- գրում էկայքը։
Հիշեցնենք, որ նշված խաղում «Սպարտակ»-ը հաղթել է 1։0 հաշվով, իսկ Յուրա Մովսիսյանը 60-րդ րոպեին վնասվածք է ստացել և ստիպված եղել լքել խաղադաշտը:










































