Saturday, 27 06 2026
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում

Ինչու է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն աճում. Policy Forum Armenia

Պարզ է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից օգտագործվում է Կովկասյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս՝ իր հակաարևմտյան ծրագրերի համար։ Դա հնարավոր դարձավ 2013-ի սեպտեմբերի 3-ին եվրաինտեգրման գործընթացը անսպասելիորեն կասեցնելու Հայաստանի որոշումից և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությանը միանալու ծրագրերի մասին հայտարարությունից հետո։ ԵՄ-ի հետ կապերի թուլացման ֆոնին Հայաստանը թույլ է տալիս Ռուսաստանին իր ուժը ցուցադրել ՆԱՏՕ-ին և տարածաշրջանում նրա ռազմաքաղաքական գործընկերներին։ Այս մասին Policy Forum Armenia-ի կայքում գրում է PFA-ի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը։

2015-ի հուլիսի առաջին օրերին անցկացվեցին չծրագրված զորավարժություններ, որոնց նպատակն էր ստուգել Հայաստանում ռուսական զորակազմի մարտական պատրաստվածությունը։ Զորակազմը բաղկացած է 102-րդ ռազմաբազայից և Գյումրիի ու Էրեբունու օդակայաններում տեղակայված ինքնաթիռներից։

Ակնհայտ է, որ դա իրականացվել է Ռուսաստանի կողմից՝ ի պատասխան Վրաստանի Վազիանի բազայում ՆԱՏՕ-ի «Արագաշարժ ոգի-2015» համատեղ զորավարժությունների անցկացման։ Զորավարժությունները միավորել էին Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լիտվայի, Ռումինիայի և Լատվիայի ուժերը։ Համատեղ զորավարժություններն անցկացվել են զգալի փաթեթի շրջանակում, որն առաջարկվել է Վրաստանին Ուելսում 2014-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ առաջ մղելու Վրաստանի պատրաստվածությունը դաշինքին անդամակցելու համար։

Ընդհանուր առմամբ՝ ի դեմս Արևմուտքի և Ռուսաստանի միջև աճող լարվածության՝ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը Հայաստանում անշեղորեն աճում է՝ սկսած 102-րդ ռուսական ռազմաբազայում պարբերական վարժանքներից մինչև կանոնավոր համատեղ զորավաժությունները ՀԱՊԿ շրջանակում։

Ռուսական ռազմաբազան Գյումրիում և հարակից օդակայանը Հայաստանում հիմնվել են Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների երկկողմ համաձայնությամբ, որը նախաստորագրվել էր 1995 թվականին, այնուհետև թարմացվել 2010-ի պայմանագով։ Վերջինս 49 տարով երկարաձգել է բազայի տեղակայումը։ Համաձայն այդ պայմանավորվածության՝ Ռուսաստանը հանձն է առել Հայաստանի հարավարևմտյան սահմանների պաշտպանությունն ու ՀՀ զինված ուժերի արդիականացումը։ Այնուամենայնիվ, այդ պարտավորությունները՝ առնվազն ոգով, խախտվել են Ադրբեջանին հարձակողական զենքերի կանոնավոր մատակարարմամբ՝ այդպիսով խախտելով ռազմական հաշվեկշիռը հակառակորդ պետությունների միջև։

Մինչ օրս 102-րդ ռազմաբազան միակ օրինականորեն ճանաչված ռուսական հենակետն է Հարավային Կովկասում։ Մոսկվայի գերակա նպատակն է Երևանի վրա ռազմաքաղաքական ազդեցության պահպանումը։ Հենց այս համատեքստում է, որ բազան հավանաբար ծառայում է որպես Հայաստանին շանտաժի ենթարկելու գործիք, քան որպես մարտահրավերի գործոն՝ Հարավային Կովկասում Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի ազդեցությանը։

Բացի այդ, բազան կարող է ծառայել նաև որպես ռազմաքաղաքական լծակ՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ձգտումները սահմանափակելու համար։

Ինչ վերաբերում է Վրաստանին՝ կա ընդհանուր ըմբռնում, որ ուկրաինական ճգնաժամը գալվանացրել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի արևելյան եզրին, որտեղ Վրաստանի ռազմական և քաղաքական անվտանգության բարձրացումը թվում է շատ կարևոր։ Վրաստանի ղեկավարությունը սպասում է 2016-ի հուլիսին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ ակնկալում է, որ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին։ Չնայած դաշինքի ներսում կառույցի ընդլայնման վերաբերյալ տարակարծությանը՝ Վրաստանի տարածքում վարչական սահմանի ցանկապատի տեղաշարժմանն առնչվող վերջին միջադեպի ֆոնին Վրաստանի անվտանգությունը ՆԱՏՕ-ի ռազմավարական օրակարգում է։

Զարմանալի չէ, որ Մոսկվան ցանկանում է ասելիք ունենալ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ինտեգրման հարցում և այդ նպատակին հասնելու համար հենվում է Հայաստանում իր ռազմաբազայի վրա։ Հոդվածագիրը նշում է, որ այդ հույսերը հազիվ թե նյութականանան։ Մի կողմից՝ Վրաստանը միակ պետությունն է Հարավային Կովկասում, որը լիակատար համերաշխություն է ցուցաբերում Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանի կողմից բարձրացրել է Վրաստանի կարևորությունը ՆԱՏՕ-ի համար։ Փորձելով վերագնահատել իր գործառույթներն ու նպատակները Ռուսաստանի ռևիզիոնիստական քաղաքականության լույսի նեքո՝ ՆԱՏՕ-ն մշակման փուլում է, թե ինչպես պետք է արդյունավետորեն ամրապնդել Արևմտյան Եվրոպայում ռազմական դաշնակիցների և Եվրաատլանտյան գործընկերությունում ռազմաքաղաքական գործընկերների անվտանգությունը։

Ռուս քաղաքական գործիչները փորձում են ամուր բռնած պահել Հայաստանը՝ լայնորեն գործածելով Գյումրու բազան որպես ներառական գործոն՝ ընդդեմ Արևմուտքի հանդեպ Հայաստանի շեղումների։ Ներկայում Հայաստանի հասարակության հիմնական մասը շարունակում է մտածել, թե ռուսական 102-րդ ռազմաբազան այնտեղ է՝ կանխելու Թուրքիայի ներխուժումը Հայաստան՝ երկրի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության դեպքում։ Սա Ռուսաստանի խաբեության արդյունքն է, որը նպատակ ունի կենդանի պահել թուրքական սպառնալիքի մասին հայկական անհանգստությունը։ Այդ (երևակայական) թուրքական սպառնալիքը արդյունավետորեն պաշտպանում է Ռուսաստանի քաղաքականությունն ու ռազմական ներկայությունը Հայաստանում ցանկացած քննադատությունից։

Այնուհանդերձ, ռուսական քարոզչությունը Հայաստանում հեռուն է գնում՝ փորձելով վախ և պարանոյա բորբոքել թուրքական (երևակայական) և ադրբեջանական (իրական) սպառնալիքների վերաբերյալ, որոնք «հակակրանք են խրամապատում» ՆԱՏՕ-ի հանդեպ։

Մոսկվայում կա հաստատուն ըմբռնում, որ Հայաստանը պատճառ չունի դիմակայելու Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին։ Այնուհանդերձ՝ Մոսկվան չի կարող թույլ տալ անտեսել Հայաստանի և Արևմուտքի միջև նույնիսկ ամենափոքր հակագործակցական ակտը, որը կարող է անպայմանորեն բերել Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության նվազման։

Միաժամանակ Կրեմլը Հայաստանն ընկալում է որպես անկենսունակ։ Այդ իսկ պատճառով Արևմուտքի կողմ թեքվելու Հայաստանի ցանկացած փորձ Մոսկվայի կողմից համարվում է որպես Արևմուտքի թշնամական առաջխաղացում։ Հայաստանի համար ռուսական ղեկավարության աչքերով միակ ընդունելի տարբերակը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ինտեգրումը կանխելն է՝ փոխարենը այն դարձնելով ՆԱՏՕ-ի տարածաշրջանային դաշակիցների հակառակորդը։ Ուստի զարմանալի չէ, որ Մոսկվան ցանկանում է տեսնել Հայաստանը որպես ենթակա տարածաշրջանային դաշնակից, որը կմրցակցի ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի հետ։

Ուստի կարելի է եզրակացնել, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունն ապահովում է Հայաստանի քաղաքականությունում ռուսական միջամտության համար ընդարձակ սենյակ՝ լինելով արդյունավետ լծակ Հայաստանի դեմ։ Բացի այդ, այն սպառնալիք է ներկայացնում Սև ծովում ՆԱՏՕ-ի շահերի համար՝ բարձրացնելով լարվածությունը Վրաստանի շուրջ։

Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ռուսաստանը դեռ ի վիճակի է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, և հաճախակի զորավարժությունները Հայաստանում կարող են լինել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նահանջի քողարկման ձգտում՝ ի դեմս պատժամիջոցների։

Ռուսաստանը կարող է ապագայում ՀԱՊԿ-ի միջոցով մանևրումներ սկսել Հայաստանում՝ որպես Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների «հակակշիռ»։ Սա արդարացնելու համար ռուսական ղեկավարությունը շրջանառության մեջ է դրել գաղափարը, թե 102-րդ ռազմաբազան անմիջականորեն կներգրավվի Հայաստանի պաշտպանությանը վերջինիս նկատմամբ ագրեսիայի դեպքում։

Այս գաղափարը մոռացվել է, և Հայաստանի համար ռուսական անվտանգության երաշխիքների իրագործումը կասկածելի է թվում՝ եվրոպական աշխարհաքաղաքական ասպարեզից Ռուսաստանի անշեղ օտարման ֆոնին։

Ռուս պաշտոնյաները հաճախակի հայտարարում են, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համապարփակ փաթեթը սպառնալիք է ներկայացնում իրենց համար։ Մոսկվան նախընտրում է լսել նույն տեսակետը Երևանից, որը Ռուսաստանի համար հիմք կստեղծի Վրաստան ռուսական ներխուժման համար։

Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմական նավատորմի ակտիվ ներկայութունը և ռումինական ու բուլղարական ռազմածովային հզորություններն ուժեղացնելու պլանները փոքր-ինչ խոչընդոտել են Ռուսաստանի՝ Սև ծովում հետագա ընդլայնման ծրագրերը։ Այսպիսով՝ Վրաստանի դերը՝ որպես Եվրոպայի հարավ-արևելքում Ռուսաստանին պոտենցիալ զսպիչ, կարող է կարևոր լինել ՆԱՏՕ-ի համար։ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական բազայի և համատեղ գնահատման կենտրոնի առաջիկա բացումը այդ երկրում ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայության տեսանելի նշան է՝ գրում է հոդվածագիրը։

Առկա է համընդհանոր իմացություն, որ խորհրդային զինվորական հրամանատարությունը պահպանել է Հարավային Կովկասում բարդ ռազմական ենթակառուցվածք (մեծ մասամբ Թուրքիայում)՝ ՆԱՏՕ-ին դիմակայելու համար։ Խորհրդային Միության փլուզումից հետո միայն 102-րդ բազան է մնացել՝ որպես փոքր բեկոր վերը նշված ենթակառուցվածքից։ Իրականում ահա թե ինչու են ռուսական բազայի օբյեկտները համարվում ոչ գործունակ, հետևաբար Ռուսաստանը չի կարող անվտանգության երաշխավորի դեր ստանձնել Հայաստանի համար։ Կասկածելի կարգապահությանը, մի շարք հանցագործություններին, քաղաքացիների զանգվածային սպանություններին և կոռուպցիոն չարաշահումներին առնչվող հանգամանքների առկայությունը նշանակում է, որ բազան անպիտան է իրական մարտական գործողությունների համար՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով սպառնալիքի իրական հեռանկար։

 

Պատրաստեց Աննա Անտոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում