Հաջորդ երկու տարին լինելու են մարդկության պատմության մեջ ամենաշոգը, կարծում են Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական բյուրոյում, հայտնում է Reuters-ը:
Հետազոտողների կարծիքով՝ գլոբալ տաքացման ընթացքում «ընդմիջում»-ն ավարտվել է, և հիմա միանգամից մի քանի գործոններ կհանգեցնեն ուժգին տաքացման:
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային ազգային հետազոտությունների ղեկավարության տվյալներով՝ 2014-ը համարվել է ամենաշոգը: Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:











































