Tuesday, 07 05 2024
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Կանխատեսումների նկատմամբ առավել զգուշավոր մոտեցումը բխում է ՀՀ-ի և ՀԲ-ի շահերից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով նորանշանակ տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին տարածաշրջանային նախկին տնօրեն Հենրի Քերալին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լաուրա Բեյլին, ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը և գործառնությունների գծով պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, տեղակալներ Սերգեյ Ավետիսյանը և Էմիլ Տարասյանը, Հայկական զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է Մերսի Թեմբոնին նոր նշանակման առթիվ, պատրաստակամություն հայտնել շարունակելու և հետագայում առավել խորացնելու Հայաստան-ՀԲ համագործակցությունը` համատեղ ջանքերով նոր ուղիներ փնտրելով զարգացման և բարեփոխումների գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու առումով:

Մերսի Թեմբոնն իր գոհունակությունն է արտահայտել տարածաշրջ անում աշխատելու հնարավորության համար և հայտնել իր մեծ ոգևորությունը Համաշխարհային Բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի իրականացման արդյունքների առնչությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը, լինելով փոքր, սահմանափակ բնական ռեսուրսներով, բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող երկիր, ունի մարդկային և մտավոր այնպիսի կապիտալ, որը կարող է դառնալ երկրի զարգացման կարևորագույն առանցքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընդհանուր տնտեսության և ոլորտային զարգացման քաղաքականության հարցերի բավականին ընդգրկուն շրջանակ:

Արծարծվել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված գործընթացներին, ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա խորացման հնարավորություններին, քաղաքացիական ավիացիայի բարեփոխումների ընթացքին, երկրում էլեկտրոնային հասարակության կայացման ուղղությամբ գրանցված նկատելի առաջընթացին վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ընդհանուր համակարգմամբ և ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերին:

Քննարկվել է նաև Հայաստանի մակ րոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ միջազգային կառույցների և մասնավորապես ՀԲ կողմից իրականացվող կանխատեսումների հարցը: Նախարարը կարծիք է հայտնել, որ կանխատեսումներ անելիս պետք չէ գերագնահատել արտաքին տնտեսական ազդեցությունները և թերագնահատել երկրի ներքին պոտենցիալը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ կանխատեսումների նկատմամբ առավել զգուշավոր մոտեցումը բխում է երկու կողմերի շահերից:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել ձևավորված արդյունավետ գործընկերային հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում