Tuesday, 07 05 2024
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել

Գագիկ Բեգլարյանն ու Օլեգ Բելոզյորովը քննարկել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվող ներդրումների հարցը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Գագիկ Բեգլարյանը շնորհավորել է Օլեգ Բելոզյորովին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ նախագահի գործունեությամբ կշարունակվի հայ-ռուսական գործընկերային փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի: «Շնորհավորում եմ Ձեզ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում նշանակվելոÖ ‚ առթիվ և ցանկանում բեղմնավոր աշխատանք: Հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կգրանցենք նոր հաջողություններ։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և նպաստել երկաթուղային տրանսպորտի ոլորտի ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում նշել է նախարարը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ևս կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած բարեկամական և գործընկերային կապերը՝ նկատելով, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտն արդեն ունի մի շարք դրական տեղաշարժեր, ինչն ուրախացնող և ոգևորող է: «Ցանկանում եմ կարևորել այն արդյունքները, որոնք մինչև այս պահը գրանցվել են Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործման ոլորտում: Քարշակների, շոգեքարշերի նորոգման համար Հայաստանում արդեն կան անհրաժեշտ պայմաններ: Ես տ եսնում եմ բոլոր այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են լավ հեռանկար ունենալու համար: Իհարկե, կան նաև խնդիրներ, որոնց մենք անպայման կանդրադառնանք և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել դրանք: Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասվում է համատեղ արդյունավետ աշխատանք»,- ասել է Օլեգ Բելոզյորովը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվող ներդրումների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում