Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան հանդիպել է ՀՀ–ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ ։ «Ինձ ուրախացնում են այն դրական փոփոխությունները, որ այսօր առկա են մեր հարևան երկրում և մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիում»,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ ինչպես Երևանի, այնպես էլ Թբիլիսիի համար օգտակար կարող է լինել մունիցիպալ կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը։ Կողմերը քննարկել են երկկողմ փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ընդգծելով տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության անհրաշեշտությունը, իր աջակցությունն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ։







































