ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցնել ռուբլով հաշվարկների։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Այժմ ԵՏՄ երկրների միջև առևտուրը կատարվում է ԱՄՆ դոլարով։ Վարչապետի կարծիքով՝ պետք է ընդլայնել առևտրաշրջանառությունը կազմակերպության ազգային արժույթներով։
«Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ՝ ուղղված ազգային արժույթներով փոխհաշվարկների ինտենսիվացմանը և դոլարիզացիայի կրճատմանը»,- ասել է Աբրահամյանը միության երկրների իր գործընկերների հետ հանդիպմանը։
Նա նաև ընդգծել է, որ ԵՏՄ երկրները հատուկ կարևորություն են տալիս ԵՄ-ի հետ երկխոսությանը։
2014 թվականի արդյունքներով՝ ապրանքաշրջանառությունը միության երկրների միջև հասել է 4 մլրդ դոլարի։