Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը ստորագրել է ապրիլի 19-ին երկրի կառավարության կողմից ընդունված օրինագիծը, համաձայն որի` Սիրիայում վերացվում է դեռ 1963թ. մտցված արտակարգ դրության ռեժիմը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Սիրիայի պետական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից Սիրիայի գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ցույցերի և բախումների ժամանակ հիմնական պահանջներից մեկը եղել է արտակարգ դրության ռեժիմի վերացումը, որն իշխանություններին թույլ էր տալիս հակաահաբեկչական պայքարի անվան տակ բռնություններ կիրառել ընդդիմադիրների դեմ:











































