Tuesday, 30 06 2026
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Ր. Հովհաննիսյանին երկխոսության մեջ ներքաշելով, իշխանությունը փորձում է կանխարգելել շարժման հզորացումը

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել վարչախմբի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի և, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր հանրության նկատմամբ ցուցաբերվող այսօրվա պահվածքից և, մասնավորապես, Հովհաննիսյանին հասցեագրված՝ Սարգսյանի մարտի 25-ի նամակից։ Եզրակացություններս հետևյալն են՝

1) Իշխանությունները մտածում են, որ «Բարևի» շարժումը լուրջ երևույթ է կամ առնվազն մոտ ապագայում կարող է այդպիսին դառնալ, և չեն կարողանում անտեսել այն։ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անլուրջ կամ անվտանգ երևույթին այդքան ժամանակ չէր տրամադրի, չէր փորձի ամեն կերպ վարկաբեկել այն և հետո էլ կրկին անձամբ երկխոսության եզրեր փնտրեր Հովհաննիսյանի հետ։ Իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ ամեն օր չէին քննադատի շարժումը, եթե այն չմտահոգեր նրանց։

2) Իշխանություններն այս պահին «Բարևի» շարժումից եկող ճնշումը դեռ չեն գնահատում այնքան ուժեղ, որը կստիպեր նրանց գնալ լուրջ զիջումների կամ, առավել ևս, ընդունել սեփական պարտությունը։ Հակառակ դեպքում, նրանք կամ կհամաձայնվեին եթե ոչ Հովհաննիսյանի օրակարգով, ապա առնվազն բաց օրակարգով բանակցություններին, կամ էլ «կփակվեին» ու կանցնեին համատարած բռնաճնշումների, եթե, իհարկե, դրա ռեսուրսն ունենային։

3) Իշխանությունները մեծ ցանկություն ունեն Հովհաննիսյանին ներքաշել երկխոսության մեջ: Ի պատասխան Հովհաննիսյանի նամակի` Սերժ Սարգսյանը կարող էր ընդամենը գրել, որ իր դիրքորոշումը հայտնել է արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ և պատրաստ է երկխոսել Րաֆֆու հետ, եթե նա վերանայի իր մոտեցումները` ևս մեկ անգամ նշելով, որ ինքը քաղաքակիրթ երկխոսության կողմնակից է: Սակայն Հովհաննիսյանի պատասխան նամակում, նա այլ կերպ է վարվում. առաջարկում է միասին աշխատել` անգամ հիմք ընդունելով Հովհաննիսյանի առաջարկները:

4) Երկխոսության գործընթաց նախաձեռնելով` իշխանությունները ցանկանում են Հովհաննիսյանին հանել հաց չուտելով զուգորդվող շուրջօրյա բողոքի ցույցից և, ընդհանուր առմամբ, թուլացնել Ազատության հրապարակի ճնշումը: Հայտնի նամակում Սերժ Սարգսյանը Հովհաննիսյանին հորդորում է դադարեցնել հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվել և դրանից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սարգսյանը, փաստորեն, գտնում է, որ ցույցի մեջ գտնվող Հովհաննիսյանը մեծ առավելություն ունի այդ բողոքից դուրս գտնվող Հովհաննիսյանի նկատմամբ: Նամակում նաև Սարգսյանն առաջարկում է, սկսել աշխատել առանց շոուների, ինչը, հաշվի առնելով Հովհաննիսյանի հայտարարությունը, որ այսուհետ Սարգսյանի հետ կմտնի միայն հրապարակային երկխոսության մեջ, կարող է նշանակել, որ հնարավոր բանակցային գործընթացի հրապարակայնությունը շահեկան չէ Սարգսյանի համար: Ընդհանրապես, ինչպես ցույց է տվել համաշխարհային փորձը, բանակցային գործընթացի հրապարակայնությունը մեծ առավելություն է տալիս ընդդիմությանը:

5) Իշխանությունները ցանկանում են կանխարգելել շարժման հզորացումը` փորձ անելով իրենց ձեռնտու օրակարգով երկխոսության մեջ քաշել Հովհաննիսյանին: Վերոնշյալ նամակում Սարգսյանը գրում է, որ իրեն հասցեագրված գրավոր նյութը «հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին»: Սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ Սարգսյանը մերժում է Հովհաննիսյանի առաջարկի հիմնարար դրույթները: Մասնավորապես, իշխանությունները բազմիցս են նշել, որ խորհրդարանը ցրելու համար գոյություն չունի ո՛չ իրավական և ո՛չ էլ քաղաքական ճանապարհ, իսկ դա Հովհաննիսյանի երկրորդ պահանջի առաջին հիմնական կետն է:

6) Իշխանություններն ուրվագծել են իրենց հնարավոր զիջումները: Սարգսյանը գրում է, որ իրեն ուրախացնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի «ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն»: Սա կարող է նշանակել, որ իշխանությունները պատրաստակամ են զիջել ընդդիմությանը Հովհաննիսյանի պահանջների 5-րդ կետի «զ», հնարավոր է «է» և «ը» ենթակետերը, այսինքն` ԱԺ վերահսկիչ պալատը, Արդարադատության խորհուրդը և Հակակոռուպցիոն հանձնաժողովը: Հնարավոր է նաև ընդունվեն համամասնական ընտրակարգի և այլ նմանատիպ սահմանադրական փոփոխություններ պահանջող առաջարկները:

7) Իշխանություններն ուղղակի ժամանակ են ձգում՝ հույս ունենալով, որ բանակցությունների թեմայի արծարծումը կհիասթափեցնի շատերին, կթուլացնի ճնշումը և ժամանակի հետ շարժումն ընդհանրապես կմարի:

Էդգար Վարդանյան
ՌԱՀՀԿ փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում