Saturday, 27 06 2026
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային

Ձևի և բովանդակության դիլեման

Հիմա էլ հանրությունը սպասելու է, թե ինչ կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանը՝ կգնա՞ Ազատության հրապարակ, թե՞ կորոշի շարունակել նամակագրությունը: Հնարավոր է ևս մի տարբերակ՝ հանդիպել, այսպես ասած, «չեզոք գոտում»: Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, չի դադարեցնում հացադուլը՝ չնայած նման կոչ էր արել Սերժ Սարգսյանը: Սարգսյանի համար դա, իհարկե, կարևոր խնդիր էր, որովհետև ապրիլի 9-ը այլ երանգ և էներգետիկա ունի հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում, և այլ՝ հացադուլը դադարեցնելու դեպքում:

Այսինքն՝ ստեղծված իրավիճակում հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանի համար կարևոր գործիք է, որից հրաժարվելու պարագայում նրա դիրքերը կարող են թուլանալ, առաջին հերթին՝ սեփական համախոհների, համակիրների և զինակիցների հետ հարաբերության դաշտում, հետո՝ Սերժ Սարգսյանի հետ բանակցային կամ նախաբանակցային գործընթացում:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չգիտի՝ գնալ ու ինչ խոսել «աշխարհի վրա դառնացած ու սոված» մարդու հետ: Հետևաբար գնալը նրա համար կնշանակի զիջում: Բայց Սերժ Սարգսյանը, անկասկած, համարում է, որ համաձայնելով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների հիման վրա բանակցելուն՝ արդեն իսկ զգալիորեն զիջել է:

Սերժ Սարգսյանը կարող է գնալ Ազատության հրապարակ, բայց դա կանի, եթե վստահ լինի, որ այդ այցից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը: Դա կլինի փոխզիջումային լուծում. հրապարակ այցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքբերում, հացադուլից նրան դուրս բերելը՝ Սերժ Սարգսյանի հաջողություն:

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է մեկ այլ փոխզիջում՝ շարունակել նամակագրությունը, եթե Ազատության հրապարակ գալը հարմար չէ: Փաստացի, այդպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ապահովում է գործընթացի հրապարակայնությունը, և հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու փոխադարձ նամակների բովանդակությանը: Առայժմ, սակայն, նամակագրությունը ձև է, ոչ թե բովանդակություն: Բովանդակային առումով փաստացի տեղի չի ունենում ոչինչ՝ առնվազն նամակների մասով, որին տեղեկացված չլինելը հասարակության համար կարող էր մեծ կորուստ լինել:

Անշուշտ, ցանկացած ձև ենթադրում է, այդուհանդերձ, որոշակի բովանդակության առկայություն, որը ստիպել է անցնել նոր ձևի, կամ անհրաժեշտ, շահեկան է դարձրել նոր ձևի անցումը՝ մի կողմ դնելով հինը: Եվ եթե նամակագրության ձևը հնարավորինս արագ չստանա բովանդակություն, ապա պարզ կլինի, որ այդ ձևի միջոցով գործընթացի մեջ ձևականորեն ներգրավված է մնում հասարակությունը՝ կտրված լինելով այն բովանդակությունից, որը ստիպել է կողմերին անցնել նամակագրության կամ բանակցության ձևին:

Այս տեսանկյունից կարևոր է Սերժ Սարգսյանի պատասխանը, որից զգալիորեն պարզ կլինի, թե արդյոք կողմերը մտադի՞ր են ձևից անցնել բովանդակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում