Friday, 26 06 2026
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Հո չե՞նք թողնելու պետությունը քանդվի՝ իշխանությունը կդիմի գործողությունների. Ռազմիկ Զոհրաբյան

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերջին հանրահավաքին Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկները նորմալ է գնահատում: Այս առաջարկներով, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:

Իսկ թե ինչու մինչ այդ ԱԺ նոր ընտրությունների առաջարկը մերժվեց, Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ ԱԺ ընտրությունները կայացել են, բոլոր կողմերը ընդունել են այն, և հիմա կարիք չկա գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների:

Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանին կարող են առաջարկել դերակատարություն ունենալ բարեփոխումների գործում՝ պայքարելով կոռուպցիայի դեմ:

Ավելի վաղ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել էր, որ սատանիստական երևույթներ է տեսնում ապրիլի 9-ին Ազատության հրապարակում այլընտրանքային երդմնակալություն անցկացնելու մտադրության մեջ:
Այսօր նա անդրադարձավ «իմ դիակի վրայով» Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտությանը: Ըստ նրա՝ դրանք սատանայական ծիսակատարություններ են, նրա կարծիքով՝ որևէ դիակ չի կարող լինել:

Նա անդրադարձավ նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ նշելով, որ պայքարը թեժ է լինելու, քանի որ բոլոր ուժերն էլ համարվում են մրցակից:

«Տարոն Մարգարյանը սիրում է քաղաքը, այս օրերին նա ընդամենը 4-5 ժամ է քնում, մնացած ժամանակն աշխատում է»,- ցավով նկատեց Ռազմիկ Զոհրաբյանը:

Անդրադառնալով ստվերային կառավարություն ձևավորելու գաղափարին՝ նա նշեց, որ արդեն իսկ ստվերային բառը իրեն դուր չի գալիս, քանի որ բացասական նրբերանգ է այդտեղ տեսնում, իսկ այն, ինչ խոսվում է Ազատության հրապարակում, ըստ նրա՝ ազատ խոսքի դրսևորումներ են: Ստվերային կառավարությունը, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, նշանակում է խաթարել պետության աշխատանքը, և եթե փորձեն խաթարել պետության աշխատանքը, գործողություններով կարգի են հրավիրելու:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ փաստորեն նոր Մարտի 1-ի սցենարի կրկնությո՞ւն եք նախատեսում, Ռազմիկ Զոհրաբյանը նկատեց. «Մենք չենք նախատեսում Մարտի մեկի սցենար, բայց եթե ընդդիմությունը զինված պայքարով գնա, բա մենք հո չե՞նք թողնելու պետությունը քանդվի, իշխանափոխություն տեղի ունենա»՝ հավելելով, որ իշխանափոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով: Նա նաև հավելեց, որ իրենք թույլ չեն տա ապակայունացնող իրավիճակ ստեղծել հանրապետությունում:

Իսկ ով դիմի գործողությունների, Ռազմիկ Զոհրաբյանը վստահեցնում է՝ իրենք նույնպես կդիմեն գործողությունների և կպատժեն:

Նրա խոսքով՝ հիմա իրենք խնդրում են ընդդիմությանը օգնել իրենց: «Մենք իրավական պետություն ենք կառուցում, որտեղ պետք է հարգել օրենքները»,- ասաց նա, մինչդեռ, ըստ նրա, այլընտրանքային կառավարությունը ենթադրում է հեղափոխական ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում