Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Դեռ վաղ է Կովկասի անվտանգության ոլորտում ռուս-ամերիկյան համագործակցության մասին խոսելը. փորձագետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցումԵվրոպական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Կորի Ուելթն անդրադարձել է Հարավային Կովկասի անվտանգության ոլորտում ռուս-ամերիկյան համագործակցության խնդիրներին.

«Հնարավոր է, որ Ռուսաստանն իսկապես ձեռնամուխ լինի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) արդիականացման աշխատանքներին: Սակայն այդ խնդիրը շաղկապված է նաև Ադրբեջանի շահերի հետ: ՆԱՏՕ-ին հասցեագրված Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ շահագործման ռուսական առաջարկն անպատասխան մնաց: Դրանից հետո հարցեր առաջացան, թե ով է պաշտպանելու է ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս գտնվող եվրոպական ու ասիական երկրներին, արդյոք Ռուսաստանը պատասխանատվություն է կրելու ՀԱՊԿ անդամ երկրների համար և այլն:

Այժմ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը նպատակ են դրել կոորդինացնել գոյություն ունեցող առանձին պաշտպանական համակարգերը և ոչ թե դրանք միավորել միացյալ համակարգի մեջ:

Ռուսաստանի կառավարությունն, իր հերթին, հայտարարում է, որ լիովին շահագրգռված է ինտեգրացիոն համակարգի ստեղծմամբ: ՆԱՏՕ-ն նույնպես չի բացառում, որ ապագայում կարող է ստեղծվել այդպիսի համակարգ: Դա կարևոր է միմյանց միջև վստահության մթնոլորտի զարգացման համար: Եթե Ռուսաստանը տեխնիկական ու ֆինանսական պատճառներով հանդես է գալիս սեպարատ համակարգերի դեմ, ապա դա լուծելի խնդիր է: Իսկ եթե Ռուսաստանի մերժման պատճառը քաղաքական է, ապա դա շատ է բարդեցնում խնդրի լուծումը :

Ես չեմ հավատում, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում հանկարծակիկարող է նոր ժամանակաշրջան սկսվել: Դա կլինի աստիճանաբար: Իմ կարծիքով, երկու երկրներն էլ գիտակցում են, որ ընդհանուր շահեր ունեն և կարող են առավել սերտ համագործակցել միմյանց հետ:

Անհրաժեշտ է շուտափույթ լուծել Վրաստանի հարցը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ Ռուսաստանն ու Վրաստանն օժտված են հետխորհրդային տարածքում ամենամտերիմ դաշնակիցների վերածվելու պոտենցիալով: Ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր ժամանակաշրջան սկսելու գործում մեծ ներդրում կարող է ունենալ հենց ռուս-վրացական հակամարտության կարգավորումը:

Սակայն դեռ շատ վաղ է խոսել Հարավային Կովկասի անվտանգության ոլորտում ռուս-ամերիկյան համագործակցության մասին: Անվտանգության ոլորտում համագործակցության իրատեսական հեռանկարներ առկա են ավելի շատ Միջին Ասիայում, քան Կովկասում: Մյուս կողմից էլ` Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը Աֆղանստանի հարցում վերածվեցին ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերների:

Երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է կամրջային դեր խաղան Վրաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև: Ողջունելի կլինի, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նոր թափ հաղորդեն իրենց ջանքերինղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում