«Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը պարբերաբար այցելում է Իսահակյան փողոցի վրա գտնվող «Սմակ» խանութ-սրճարանը և գնումներ կատարում: Այստեղ ասում են, որ նա իրենց հին հաճախորդն է և առնվազն շաբաթը մեկ անգամ գալիս է գնումներ կատարելու»,- գրում է «Հրապարակը» և հավելում.
«Նույնքան հանգիստ չեն վերաբերվում առաջին տիկնոջ այցին խանութ-սրճարանի հաճախորդները, որոնք տիկնոջ հայտնվելուն պես սկսում են քչփչալ ու քննարկել նրա հագուստ-կապուստը, կատարած գնումները»: