Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ՀԺԿ գագաթնաժողովը, որին մասնակցել են ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, որը Բրյուսելում է նաև Եվրահանձնաժողովի՝ Բոլոնյան գործընթացի հարցերով: «Հրապարակը» հիշեցնում է, որ Հայաստանն անցած տարվա օգոստոսից երեք տարով ստանձնել է Բոլոնյան քարտուղարի պարտականությունները, իսկ 2015-ի մայիսին Երևանում է տեղի ունենալու Բոլոնյան գագաթնաժողովը:
ԵԺԿ անդամ «Ժառանգության» ներկայացուցիչները չեն մեկնել Բրյուսել: Ինչո՞ւ, հարցրեց թերթը Ստեփան Սաֆարյանին: «Երբ հարմար կգտնենք, այն ժամանակ էլ կմեկնենք Բրյուսել, դա ԵԺԿ համագումար չէր, որ մեկնեինք, ընդամենը համաժողով էր»: Ասել է թե՝ դուրս չեք գալիս, չեք նեղացել ԵԺԿ-ից: «ԵԺԿ նախագահի հետ կապված՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սպառիչ պատասխանել է, ավելացնելու այլ բան չունեմ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: